Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13 գաղութները խորհրդանշող 13 աստղերը և 13 գծերը ԱՄՆ առաջին դրոշը :
Տասներեք գաղութներ , բրիտանական գաղութներ Հյուսիսային Ամերիկայում , որոնք 1776 թվականին ստորագրեցին ԱՄՆ անկախության դեկլարացիա , որով պաշտոնապես հայտարարեցին Մեծ Բրիտանիայի իշխանությունը չճանաչելու մասին։ Այդ քայլի արդյունքում ստեղծվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգները և սկսվեց ԱՄՆ անկախության պատերազմը ։
Անկախության դեկլարացիան կնքել են («աշխարհագրական» հերթականությամբ)`
Նյու Հեմփշիր մարզը, հետագայում Նյու Հեմփշիր նահանգ
Մասսաչուսեթս-Բեյ, հետագայում Մասսաչուսեթս և Մեն նահանգներ
Ռոդ Այլենդ գաղութը և Փրովիդենս պլանտացիան, հետագայում Ռոդ Այլենդ նահանգ
Կոնեկտիկուտ գաղութը, հետագայում Կոնեկտիկուտ նահանգ
Նյու Յորք մարզ, հետագայում Նյու Յորք և Վերմոնտ նահանգներ
Նյու Ջերսի մարզ, հետագայում Նյու Հեմփշիր նահանգ
Փենսիլվանիա մարզ, հետագայում Փենսիլվանիա նահանգ
Դելավեր գաղութ, հետագայում Դելավեր նահանգ
Մերիլենդ մարզ, հետագայում Մերիլենդ նահանգ
Վիրջինիա գաղութ-դոմինիոնը, հետագայում Վիրջինիա , Կենտուկի և Արևմտյան Վիրջինիա նահանգներ
Հյուսիսային Կարոլինա մարզը, հետագայում Հյուսիսային Կարոլինա և Թենեսի նահանգներ
Հարավային Կարոլինա մարզը, հետագայում Հարավային Կարոլինա նահանգ
Ջորջիա մարզը, հետագայում Ջորջիա նահանգ
Թվական
Բնակչություն[ Ն 1] [ 3]
1625
1,980
1640
26,634
1660
75,058
1670
111,935
1690
210,372
1700
250,888
1715
434,600
1720
466,185
1730
629,445
1740
905,563
1750
1,170,760
1760
1,593,625
1770
2,148,076
1775
2,418,000[ 3]
1776 թվականի տվյալներով սպիտակամորթ բնակչության 85 %-ը ուներ անգլիական կամ իռլանդական ծագում, 9 %-` գերմանական, 4 %-ը հոլանդական։ Ողջ 18-րդ դարի ընթացքում բնակչությունը սրընթաց կերպով աճում էր բարձ ծնելիության, ցածր մահացության և ներգաղթի շնորհիվ։ Բնակչության 90 %-ը ֆերմերներ էին։ Բոստոն , Նյու Յորք , Ֆիլադելֆիա , Չարլսթոն, Նյուպորտ քաղաքները միառժամանակ հանդիսանում էին գաղութները Մեծ Բրիտանիային կապող փոքր նավահանգիստներ։
Բնակչության մեծ մասը բողոքականներ էին, առկա էր նաև անգլիացի և իռլանդացի կաթոլիկների փոքրաթիվ համայնք Մերիլենդում , իսկ Չարլսթոնում, Նյուպորտում և Նյու Յորքում ` հրեա -սեֆարդների փոքր հուդայական համայնքներ։
↑ Առանց հնդկացիների ցեղերի
Բառարաններ և հանրագիտարաններ